Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի խոշոր միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտություն է կրել Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանը: 56 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկի մրցակիցը եղել է բելառուս Դմիտրի Ասանաուն: Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը շնորհել են բելառուս մարզիկին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Նախորդ օրն Արամ Ավագյանը 3:0 հաշվով առավելության էր հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում պարտվել է բուլղարացի Տինկո Բանաբակովին:
91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտվեց Բուլղարիան ներկայացնող Կրիստիան Դիմիտրովին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի