23:57  ,  14 հոկտեմբերի, 2026

Նարեկ Գրիգորյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Նարեկ Գրիւորյանը Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի երիտասարդների եւ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Դյուրեսի մրցահարթակում Հայաստանի ներկայացուցիչը հավասարը տղամարդկանց 75 կգ քաշայինների պայքարում երկամարտում գրանցեց 322 կգ արդյունք (146+176)։ Գրիգորյանն արժանացավ նաեւ առանձին վարժությունների ոսկե մեդալներին։

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը Երկամարտի 299 կգ արդյունքով (134+165) 4-րդն է:

Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Ալեքսանդրա Գրիգորյանը։ 57 կգ քաշայինների Մ23 ԵԱ-ում Գրիգորյանը տիտղոսը նվաչեց երկամարտի 202 կգ արդյունքով (90+112):

Հայաստանի հավաքականի կազմում Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել 60 կգ քաշային Սեյրան Խուդանյանը:

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցել է 256 կգ (117+139):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news