00:58  ,  14 հոկտեմբերի, 2026

ՉԼ․ «Բարսելոնան» ու «Արսենալը» խնդիրներ չունեցան, «Ինտերը» սենսացիոն պարտություն կրեց, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ընթանում են երկրորդ տուրի հանդիպումները։

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Ստամբուլում հյուրընկալվեց թուրքական «Գալաթասարային» եւ հաղթեց 4:1 հաշվով։

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» տանը 3:0 հաշվով պարտության մատնեց ֆրանսիակա «Լիլին»։

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» Միլանում 3:4 հաշվով պարտվեց բելգիական «Բրյուգեին»։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց «Ինտերի» պահեստայինների նստարանին։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Նորվեգիայում մրցեց «Վիկինգի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3:3:

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

«Վիկինգ» - «Բավարիա»՝ 3:3 (տեսանյութ)

Ջանի Սթենսնես, 2, Պետեր Կրիստիանսեն, 38, Հերման Հաուգեն, 90 – Հարի Քեյն, 54, 11մ, 60, Լուիս Դիաս, 71

Հեռացում՝ Մայքլ Օլիսե («Բավարիա»), 74, երկրորդ դեղին քարտ

«Գալաթասարայ» - «Բարսելոնա»՝ 1:4 (տեսանյութ)

Ալեքսեյ Բատրակով, 28 – Ժոաու Կանսելու, 43, Ֆերմին Լոպես, 50, Էնթոնի Գորդոն, 53, Քարիմ Ադեյեմի, 65

«Ինտեր» - «Բրյուգե»՝ 3:4 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 44, 81, Անժ-Յոան Բոնի, 90+3 - Նիկոլո Տրեզոլդի, 30, 11մ, 63, 74, Ռոմեո Վերման, 87

«Արսենալ» - «Լիլ»՝ 3:0 (տեսանյութ)

Յուրիեն Թիմբեր, 64, Էբերեչի Էզե, 67, Բուկայո Սակա, 71

«Աթլետիկո Մադրիդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)

Պաբլո Բարիոս, 1, Ադեմոլա Լուկման, 79

Հեռացում՝ Լենի Յորո («Մանչեսթեր Յունայթեդ»), 74

«Վիլյառեալ» - «Նապոլի»՝ 3:1 (տեսանյութ)

Ժորժ Միկաուտաձե, 23, Սանտիագո Մոուրինյո, 26, Տանի Օլուվասեյի, 86

«ՌԲ Լայպցիգ» - «Էյնդհովեն»՝ 1:0

Բրայան Գրուդա, 75

Չիրացրած 11մ՝ Իվան Պերիշիչ («Էյդհովեն»), 19

«Լանս» - «Սպորտինգ»՝ 0:2

Լուիս Սուարես, 22, Իսա Դումբիա, 74

«Սաբահ» - «Սլավիա»՝ 2:0

Քահիմ Փերիս, 49, Ջոն-Լենս Միքելս, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news