21:46  ,  9 մարտի, 2016

Հայ բռնցքամարտիկները մեկնում են Անապա

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մարտի 11-16-ը Անապայում կմասնակցի մրցաշարի:

Հայաստանի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի եւ մարզիչ Ռուբեն Առաքելյանի գլխավորությամբ Ռուսաստան կմեկնեն 52 կգ քաշային Մնացական Հարությունյանը, 56 կգ քաշայիններ Սամվել Սողոմոնյանն ու Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Արման Անտոնյանը, 64 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Վան Մելքումյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Մրցաշարին կմասնակցեն 20 երկրի ներկայացուցիչներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում