22:19  ,  14 հոկտեմբերի, 2026

«Արարատ-Արմենիան» նախախաղային մարզում անցկացրեց «Չորտեն Արենայում» (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» նախախաղային մարզում անցկացրեց Լեհաստանի Բելոստոկ քաղաքի «Չորտեն Արենայում»:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի հանդիպումից առաջ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան եւ քենիացի կիսապաշտպան Ալվին Թերան Լեհաստանի Բելոստոկ քաղաքում տեղի ունեցող նախախաղային ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում լեհական «Յագելոնիայի» տնային մարզադաշտից։

Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի «Յագելոնիային»։ Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

 Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին տուրի «Սպարտա Պրահայի» դեմ խաղում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Արարատ-Արմենիան» պարտվել էր 1:4 հաշվով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news