21:44  ,  14 հոկտեմբերի, 2026

Մանուել Տուլիպա. Անկանխատեսելի հանդիպում է սպասվում

Լեհական «Յագելոնիան» շատ լավ թիմ է, ունի հստակ ձեռագիր, որակյալ ֆուտբոլիստներ: Վաղը մեզ սպասվում է անկանխատեսելի խաղ: Առաջին խաղում «Սպարտա Պրահայից» կրած պարտությունից հետո դասեր քաղել ենք: Թիմը հոգեբաներոն պատրաստ է եւ, կարծում եմ՝ վաղվա դիմակայությունը լուրջ փորձություն է լինելու մեզ համար:

Այս մասին նախախաղային ասուլիսում Բելոստոկում լեհական «Յագելոնիայի» հետ խաղից առաջ ասաց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան:

Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի լեհական «Յագելոնիայի» հետ։

«Կարծում եմ, որոշ խաղերում պարտություններ ունենալը մրցակից թիմին ֆավորիտ չի դարձնում: «Յոգելոնիան» երեք պարտություն է տարել, բայց դա չի նշանակում, որ վաղվա խաղում մենք ֆավորիտ ենք լինելու:

Երկու թիմերի ֆուտբոլիստներն ունեն հստակ խնդիր՝ պահպանել խաղաոճը ինչ պայմաններ էլ լինել: Բելոստոկում եղանակային պայմաններն անբարենպաստ են, որը գուցե խնդիրներ ստեղծի մեզ համար խաղադաշտում: Կոչս է մեր ֆուտբոլիստներրին՝ հավատարիմ մնալ մեր խաղաոճին: Գլխավորն այն է, որ թիմը խաղա այնպես, ինչպես մենք ուզում ենք, որ խաղա:

Լեհական «Յագելոնիան» շատ լավ թիմ է, ունի հստակ ձեռագիր, որակյալ ֆուտբոլիստներ: Վաղը մեզ սպասվում է անկանխատեսելի խաղ:

Թիմի կազմում չի Բուենոն եւ վաղը չի օգնի թիմին: Բուենոն հավաքականի ճամբարում վնասվածք ստացավ եւ դեռ երկու շաբաթ խաղադաշտ դուրս չի գա: Նա այժմ թիմի հետ է, որպեսզի մշտապես բժիշկների հսկողության տակ լինի: Էդգար Գրիգորյանն ապաքինվել է եւ վաղը կլինի թիմի հետ:

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում նորեկ չի, անցկացրել ենք 39 հանդիպում, ունեցել հաղթանակներ եւ պարտություններ: Այդուհանդերձ Եվրոպայի լիգայի Լիգայի փուլը փորձառություն է մեզ համար, քանի որ այս մակարդակում նոր է: Առաջին խաղում «Սպարտա Պրահայից» կրած պարտությունից հետո դասեր քաղել ենք: Գտնում եմ, որ «Սպարտայի» դեմ շատ լավ խաղ ենք անցկացրել, ուղղակի թերացել ենք դետալներում:

Եվրոպայի լիգան շատ ուժեղ մրցաշար է, «Յագելոնիան»՝ ուժեղ մրցակից: Այո, նախկին երեք խաղում պարտվել է, բայց դա ոչինչ չի ասում: Թիմը հոգեբաներոն պատրաստ է եւ, կարծում եմ՝ վաղվա դիմակայությունը լուրջ փորձություն է լինելու մեզ համար:
«Յագելոնիայի» հետ որոշակի նմանություններ ունենք՝ նույն սխեմայով ենք խաղում, նույն կերպ պաշտպանվում, բայց ունենք նաեւ շատ տարբերություն: Լեհաստանի առաջնությունն ավելի ուժեղ է»,- ասաց Մանուել Տուլիպան:

«Յագելոնիա» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news