19:57  ,  1 նոյեմբերի, 2014

Իգուաինի ու Կալյեխոնի գոլերի շնորհիվ «Նապոլին» հաղթեց «Ռոմային»

Իտալական A Սերիայի 10-րդ տուրում «Նապոլին» տանը 2:0 հաշվով առավելության հասավ Հռոմի «Ռոմայի» նկատմամբ: Նեապոլցիների առաջին գոլը երրորդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը, իսկ խաղի վերջակետը դրեց իսպանացի Խոսե Կալյեխոնը:

Այս հաղթանակից հետո Ռաֆայել Բենիտեսի թիմը 18 միավորով բարձրացավ երրորդ տեղ: «Ռոման» ունի 22 միավոր եւ «Յուվենտուսի» հետ բաժանում է 1-2-րդ տեղերը, սակայն թուրինցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Նապոլի» - «Ռոմա»՝ 2:0

Գոնսալո Իգուաին, 3, Խոսե Կալյեխոն, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում