12:03  ,  27 մայիսի, 2024

Լաուտարո Մարտինեսը ստացել է Ա Սերիայի լավագույն խաղացողի մրցանակը (ֆոտո)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» 26-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը ստացել է Ա Սերիայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը։

Իտալիայի ավարտված առաջնությունում Լաուտարո Մարտինեսը մասնակցել է 33 հանդիպման, խփել է 24 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ «Ինտերը» նվաճել է չեմպիոնի տիտղոսը։

Լաուտարո Մարտինեսի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Transfermarkt-ը Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս