10:50  ,  27 մայիսի, 2024

Սիմոնե Ինձագի․ Ավարտեցինք ֆանտաստիկ մրցաշրջան

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Իտալիայի առաջնության արդյունքները։ Վերջին տուրում «Ինտերը» 2:2 հաշվով ոչ ոքի է խաղացել «Վերոնայի» հետ։

«Ավարտեցինք ֆանտաստիկ մրցաշրջան, որը կիսեցինք «Ինտերի» ամբողջ ընտանիքի հետ։ Ես խոսում եմ ակումբի, խաղացողների, մարզչական շտաբի եւ մեր հրաշալի երկրպագուների մասին։

Հրաշալի ուղի անցանք, տիտղոսը նվաճեցինք առաջնության ավարտից հինգ տուր առաջ։ Մենք ավարտեցինք անցած տարվա հուլիսի 13-ին սկսած ճանապարհը, որը գերազանց ստացվեց։

Բազմիցս ասել եմ, որ կցանկանայի պահպանել այս կազմի բոլոր խաղացողներին։ Բոլորը հսկայական ներդրում են ունեցել»,- Ինձագիի խոսքը մեջբերում է «Ինտերի» կայքը։

«Ինտերը» Իտալիայի առաջնության 38 խաղում վաստակել է 94 միավոր, ինչը չորրորդ արդյունքն է Ա Սերիայի պատմության մեջ։ Ռեկորդակիրը «Յուվենտուսն» է, որը 2013-2014 թվականի մրցաշրջանում վաստակել է 102 միավոր։ Երկրորդ ցուցանիշը պատկանում է դարձյալ «Ինտերին», որը 2006-2007-ին վաստակել է 97 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում