22:02  ,  2 հունիսի, 2024

Ա Սերիա․ «Ատալանտան» պարտվեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին խաղում «Ատալանտան» ընդունեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

29-րդ տուրից տեղափոխված խաղում հաղթանակի դեպքում՝ «Ատալանտան» կշրջանցեր «Յուվենտուսին» եւ կգրավեր երրորդ տեղը։ Սակայն «Ֆիորենտինայի» հաղթանակի շնորհիվ մրցաշարային աղյուսակում փոխփոխություն չեղավ։ «Ատալանտան» 69 միավորով մնաց չորրորդ տեղում, «Ֆիորենտինան» 60 միավորով մնաց 8-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուրից տեղափոխված հանդիպում

«Ատալանտա» - «Ֆիորենտինա»՝ 2:3

Ադեմոլա Լուկման, 12, Ջորջիո Սկալվինի, 32 - Անդրեա Բելոտի, 6, 45+3, Նիկոլաս Գոնսալես, 19

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում