Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը չի բացառել, որ Յուրա Մովսիսյանն ու Արտյոմ Ձյուբան միասին կարող են դուրս գալ խաղադաշտ:
«Զյուբան հաջող սկսեց մրցաշրջանը, սակայն նախորդ մի քանի խաղերում նվազել է նրա արդյունավետությունը: Այժմ ապաքինվել է նաեւ Մովսիսյանը: Ձյուբայի հետ նա կարող է դուրս գալ խաղադաշտ: Այդ մարտավարությամբ մենք անակնկալի կբերենք մրցակիցներին: Առայժմ պետք է հասկանանք, թե որքանով են նրանք լրացնում միմյանց»,- Յակինի խոսքը փոխանցում է sovsport-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ապաքինվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում