Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մինչեւ 2015-ի հունվարի 22-ը որակազրկվել է «Պրատո» մանկապատանեկան ակումբի 11-ամյա ֆուտբոլիստին, տեղեկացնում է Tuttomercato-ն: Մանկապատանեկան առաջնության «Մալազետիի» հետ խաղում ֆուտբոլիստը պահեստայինների նստարանից մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ է արել սեւամորթ մրցավարի հասցեին:
Ավելի վաղ ռասիզմի համար որակազրկվել էր «Միլանի» մանկապատանեկան թիմի ֆուտբոլիստը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում