ՈւԵՖԱ-ի կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականը: Լավագույնների ցուցակում Մադրիդի «Ռեալն» ունի երկու ներկայացուցիչ, իսկ մյուս ակումբները՝ մեկական:
Հիշեցնենք, որ «Ռեալը» մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով հաղթել էր «Լիվերպուլին»: Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոն դարձավ պենտա-տրիկի հեղինակ՝ կրկնելով արգենտինացի Լիոնել Մեսիի ռեկորդը:
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խորհրդանշական հավաքական
Դարպասապահ՝ Ռոբերտո («Օլիմպիակոս»):
Պաշտպաններ՝ Դավիդ Լուիս (ՊՍԺ), Մարսելո («Ռեալ»), Մարեկ Սուխի («Բազել»), Ջիուլիո Դոնատի («Բայեր»):
Կիսապաշտպաններ՝ Մարկո Ռոյս («Բորուսիա», Դ.), Էդեն Ազար («Չելսի»), Կոկե («Աթլետիկո»):
Հարձակվողներ՝ Արյեն Ռոբեն («Բավարիա»), Լուիս Ադրիանո («Շախյոր»), Քարիմ Բենզեմա («Ռեալ»):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում