12:30  ,  2 հունիսի, 2024

Անչելոտի․ Սա ֆանտաստիկ արդյունք է

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Արքայական ակումբի 15-րդ տիտղոսը Չեմպիոնների լիգայում։ 

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում «Ռեալը» 2:0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։

«Կարծես՝ ոչ մի արտասովոր բան չկա, բայց այս նվաճումն աննորմալ է։ Ակումբի համար շատ առանձնահատուկ է 10 տարում 6 տիտղոսը նվաճելը Չեմպիոնների լիգայում։ Դուք տեսաք, որ եզրափակիչում երբեք հեշտ չի լինում։

«Բորուսիան» շատ լավ խաղաց, առաջին խաղակեսում նրանք ավելի ուժեղ էին եւ մեզնից լավ խաղացին։ Այդ պահին պետք է պահպանել հանգստություն եւ վերահսկողություն։

Սա ֆանտաստիկ արդյունք է մեր թիմի համար, քանի որ նրանք կարող էին առաջին խաղակեսն ավարտել մեծ առավելությամբ։ Երկրորդ խաղակեսում ավելի լավ դասավորվեց»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալն» առաջին անգամ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանն ավարտեց առանց պարտության։

Արքայական թիմը գլխավոր եվրագավաթային տիտղոսը նվաճել է 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017, 2018, 2022, 2024-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով