16:02  ,  3 հունիսի, 2024

ՉԼ․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբը կազմել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Չորսական ներկայացուցիչ ունեն եզրափակիչի մասնակիցներ Մադրիդի «Ռեալն» ու Դորտմունդի «Բորուսիան»։  

Դարպասապահ․ Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ»)։

Պաշտպաններ․ Յան Մատսեն («Բորուսիա Դորտմունդ»), Մատս Հումելս («Բորուսիա Դորտմունդ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ»), Դանիել Կարվախալ («Ռեալ Մադրիդ»)։

Կիսապաշտպաններ․ Վիտինյա (ՊՍԺ), Մարսել Զաբիտցեր («Բորուսիա Դորտմունդ»), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»)։

Հարձակվողներ․ Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Բավարիա»)։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում «Ռեալը» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի եւ բրազիլացի հարձակվող Վինիսիուսի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում