16:41  ,  3 հունիսի, 2024

ՉԼ․ Մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն երիտասարդ (մինչեւ 23 տարեկան) ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Որոշումն ընդունել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբը։

Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանում Ջուդ Բելինգեմը մասնակցել է 11 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում «Ռեալը» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի եւ բրազիլացի հարձակվող Վինիսիուսի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային»։

Բելինգեմն անցած ամռանն է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել Արքայական ակումբ, որը նրա տրանսֆերի համար վճարել է 103 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English