Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, հոկտեմբերի 22-ին գրավելով անգլիական «Լիվերպուլի» դարպասը, Չեմպիոնների լիգայում գոլերի քանակը հասցրեց 70-ի:
Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում Պորտուգալիայի հավաքականի ավագն ընդամնեը մեկ գոլ է զիջում առաջատար Ռաուլին: Իսպանիայի հավաքականի եւ «Ռեալի» լեգենդար հարձակվողը Չեմպիոնների լիգայում խփել է 71 գոլ:
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայում աչքի է ընկել 69 անգամ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում