Հայաստանի չեմպիոն «Բանանցի» եւ գավաթակիր «Փյունիկի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի Սուպերգավաթի խաղը կանցկացվի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացնում է ՀՖՖ կայքը:
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է:
Մինչեւ այս թիմերը Սուպերգավաթի խաղում հանդիպել են 4 անգամ եւ բոլոր հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է «Փյունիկին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում