«Ռոմա» - ԲԿՄԱ Չեմպիոնների լիգայի հանդիպման ժամանակ անկարգությունների մասնակցած ռուս ֆանատները ազատ են արձակվել Հռոմի ոստիկանությունից: Բերման էին ենթարկվել յոթ օրինախախտներ, որոնք ստացել են կես տարի ազատազրկում պայմանական: Ռուս ֆանատներին հինգ տարով արգելվել է մուտքը Եվրամիության երկրներ, հաղորդում է ria-ն:
Բախումների հետեւանքով, վնասվածքներ էին ստացել Հռոմի «Օլիմպիական» ստադիոնի 13 աշխատակիցներ եւ չորս ոստիկաններ:
Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթել է 5:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում