Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Բանանցը» պաշտոնապես հայտնել է սլովակ հարձակվող Ֆիլիպ Սերեչիի հետ պայմանագիր կնքելու մասին: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում:
184 սմ հասակ ունեցող 24-ամյա հարձակվողը տեղափոխվել է Սլովակիայի «Ռուժոմբերոկ» ակումբից: Նախկինում նա հայրեինքում հանդես է եկել նաեւ «Կոշիցե» եւ «Զեմպիլին» ակումբներում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի 3 խաղերից հետո «Բանանցը» հավաքել է 4 միավոր եւ «Ալաշկերտի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում