Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, հնարավոր է, բաց թողնի ֆուտբոլի Իտալիայի առաջնության մեկնարկը։
Football Italia-ի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Իտալիայի հավաքականի կիսաապաշտպանի ապաքինման ժամկետները հայտնի կդառնան առաջիկա երկու օրվա ընթացքում։
Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում գործող չեմպիոնը կհանդիպի «Կյեւոյի» հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում