Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է կիպրոսյան ԱԷԼ-ին։
Transfermarkt-ի համաձայն՝ ԱԷԼ-ի կազմը գնահատվում է 9.5 միլիոն եվրո։ Ամենաթանկ ֆուտբոլիստը Զեզինյոն է՝ 1 միլիոն եվրո։ Ռուսական ակումբի արժեքը կազմում է 228 միլիոն եվրո, իսկ բրազիլացի հարձակվող Հալկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 48 միլիոն եվրո։
Այսպիսով, Բրազիլիայի հավաքականի հարձակվողի արժեքը 5 անգամ ավելի է, քան ԱԷԼ-ի բոլոր ֆուտբոլիստներինը միասին։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում