Ուկրաինական «Դնեպրը» չի կարող դանիական «Կոպենհագենի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի խաղն անցկացնել Դնեպրոպետրովսկում: ՈւԵՖԱ-ն նման որոշում է կայացրել Ուկրաինայում եղած ծանր իրավիճակի պատճառով:
«Դնեպրը» «Կոպենհագենին» կհյուրընկալի Կիեւում, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
«Կոպենհագենից» հայտնել են, որ այժմ դանիական ակումբը չի կարող ժամանել Ուկրաինա, քանի որ եվրոպական ավիաընկերությունները հրաժարվում են վայրեջք կատարել Ուկրաինայի տարածքում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում