13:14  ,  16 հունիսի, 2024

«Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը Պավլովիչի հետ

«Բավարիան» երկարաձգեց համագործակցությունը 20-ամյա հենակետային կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչի հետ, հաղորդում է մյունխենյան ակումբի կայքը։ Գերմանիան ներկայացնող ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Պավլովիչը «Բավարիայի» գլխավոր թիմում է հանդես գալիս 2023 թվականից։

Ավարտված ակումբային մրցաշրջանում նա մասնակցել է 25 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Պավլովիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

2024թ․ հունիսի 3-ին Պավլովիչը նորամուտն է նշել է Գերմանիայի հավաքականում՝ մասնակցելով Ուկրաինայի հետ ընկերական հանդիպմանը (0:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում