12:30  ,  16 հունիսի, 2024

Հարի Քեյն․ Ինձ սկսել են ավելի շատ հարգել

Անգլիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Հարի Քեյնը պատմել է, թե ինչպես է փոխվել իր նկատմամբ վերաբերմունքը անցած ամռանը Լոնդոնի «Տոտենհեմից» Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուց հետո։

«Ինձ սկսել են ավելի շատ հարգել աշխարհի լավագույն հարձակվողներից մեկի կարգավիճակում։ Այդ հարգանքը գալիս է, երբ խաղում ես «Բավարիայի» նման ակումբում եւ անցկացնում ես գերազանց մրցաշրջան։

Նման բան տեղի է ունենում նաեւ «Ռեալում», «Բարսելոնայում», էլի մի քանի խոշորագույն ակումբներում։ Այս տեսանկյունից, հավանաբար, հիմա այլ աուրա ունեմ»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Հարի Քեյնը մասնակցել է 45 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում