Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյան: 1/16 եզրափակիչի մենամարտում նա 16:15 (5:5, 6:5, 5:5) հաշվով հաղթեց սերբ Բրանիմիր Ստանկովիչին: Ապրիլի 17-ին 1/8 եզրափակիչում Սարուխանյանի մրցակիցը կլինի հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսը, որը 16:4 հաշվով հաղթեց սլովենացի Գրեգոր Դեբելժակին:
81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը 1/16 եզրափակիչում 14:16 հաշվով պարտվեց լեհ Մատեուշ Տրիչին եւ դուրս մնաց պայքարին:
Հիշեցնենք, որ Հայաստանի յոթ մասնակիցներից առաջինը ռինգ էր դուրս եկել 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 1/8 եզրափակիչում 8:15 հաշվով պարտվել ուկրաինացի Պավլո Իշչենկոյին:
Տրապիզոն, Թուրքիա
Բռցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար
16 ապրիլի
64 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ
Արա Պուլուզյան - Խուլիո Վրենոզի (Ալբանիա)
Արտեմ Հարությունյան (Գերմանիա) - Ալեքսեյ Հալեցիչ (Բելառուս)
69 կգ, 1/8 եզրափակիչ
Հրայր Մաթեւոսյան – Մուհնդ Բաքրի (Իսրայել)
17 ապրիլի
49 կգ, 1/8 եզրափակիչ
Կորյուն Սողոմոնյան - Մանուել Կապայի (Իտալիա)
52 կգ, 1/8 եզրափակիչ
Հովհաննես Դանիելյան - Սելջուկ Եկեր (Թուրքիա)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի