00:32 16 ապրիլի, 2012Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյան: 1/16 եզրափակիչի մենամարտում նա 16:15 (5:5, 6:5, 5:5) հաշվով հաղթեց սերբ Բրանիմիր Ստանկովիչին: Ապրիլի 17-ին 1/8 եզրափակիչում Սարուխանյանի մրցակիցը կլինի հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսը, որը 16:4 հաշվով հաղթեց սլովենացի Գրեգոր Դեբելժակին:
81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը 1/16 եզրափակիչում 14:16 հաշվով պարտվեց լեհ Մատեուշ Տրիչին եւ դուրս մնաց պայքարին:
Հիշեցնենք, որ Հայաստանի յոթ մասնակիցներից առաջինը ռինգ էր դուրս եկել 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 1/8 եզրափակիչում 8:15 հաշվով պարտվել ուկրաինացի Պավլո Իշչենկոյին:
Տրապիզոն, Թուրքիա
Բռցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար
16 ապրիլի
64 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ
Արա Պուլուզյան - Խուլիո Վրենոզի (Ալբանիա)
Արտեմ Հարությունյան (Գերմանիա) - Ալեքսեյ Հալեցիչ (Բելառուս)
69 կգ, 1/8 եզրափակիչ
Հրայր Մաթեւոսյան – Մուհնդ Բաքրի (Իսրայել)
17 ապրիլի
49 կգ, 1/8 եզրափակիչ
Կորյուն Սողոմոնյան - Մանուել Կապայի (Իտալիա)
52 կգ, 1/8 եզրափակիչ
Հովհաննես Դանիելյան - Սելջուկ Եկեր (Թուրքիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.