Ապրիլի 15-ին Թբիլիսիում Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականների մասնակցությամբ մեկնարկել է ՈւԵՖԱ-ի կազմակերպած պատանեկան մրցաշարը:
Կիսաեզրափակիչում Հայաստանի թիմը 0:4 հաշվով պարտվեց Վրաստանին, իսկ Թուրքիայի հավաքականը 10:0 հաշվով առավելության հասավ ղազախների նկատմամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ապրիլի 17-ին Հայաստանի եւ Ղազախստանի թիմերը կվիճարկեն մրցաշարի երրորդ մրցանակը, իսկ եզրափակիչում կհանդիպեն Վրաստանն ու Թուրքիան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում