17:48  ,  11 ապրիլի, 2012

Հայաստանի Գավաթ. չեմպիոնը դուրս մնաց պայքարից

Դիլիջանի «Իմպուլսը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչի առաջին խաղում դիլիջանցիները 2։1 հաշվով հաղթել էին Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Ուլիսին»։ Ապրիլի 11-ին կայացած պատասխան խաղում գոլեր չգրանցվեցին՝ 0։0։ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց։

Հիշեցնենք, որ կիսեզրափակիչի մյուս զույգը կազմել են Գյումրիի «Շիրակն» ու Երեւանի «Միկան»։ Առաջին խաղում երեւանցիները հաղթել են նվազագույն հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին Երեւանի «Միկա» ստադիոնում։

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին Գյումրիում։

Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ուլիս» - «Իմպուլս»՝ 0։0 (առաջին հանդիպում՝ 1։2)

Լուսանկարը՝ Uefa.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում