16:17  ,  29 հունիսի, 2024

Մբապեի համար նոր դիմակ են պատրաստել (ֆոտո)

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի («Ռեալ Մադրիդ») համար նոր պաշտպանիչ դիմակ են պատրաստել։

Եվրո-2024-ում քթի վնասվածք ստացած Մբապեն նախորդ խաղում առաջին անգամ խաղացել էր դիմակով, որը հարմար չի եղել։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը 1:1 հաշվով էր խաղացել լեհերի հետ։

1/8 եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը հուլիսի 1-ին կմրցի բելգիացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով