19:22  ,  29 հունիսի, 2024

Կվարացխելիան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ

Վրաստանի հավաքականի 23-ամյա հարձակվող Խվիչա Կվարացխելիան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ, հաղորդում է Corriere dello Sport-ը։

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն ու թիմի նորանշանակ իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդիպում են ունեցել Կվարացխելիայի գործակալի հետ։

«Նապոլին» առաջարկել է պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2029թ․ հունիս՝ տարեկան 5-7 միլիոն եվրո աշխատավարձով։ Կվարացխելիան չի ընդունել առաջարկը։

Իտալական մամուլը գրել էր, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն համաձայնության է հասել Կվարացխելիայի հետ եւ կսկսի բանակցությունները «Նապոլիի» հետ։

Կվարացխելիայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում