15:06  ,  29 հունիսի, 2024

ՊՍԺ-ն պատրաստ է 250 միլիոն եվրո առաջարկել Լամին Յամալի համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է 250 միլիոն եվրո առաջարկել «Բարսելոնային» Իսպանիայի հավաքականի 16-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը չի դիտարկում Լամին Յամալի վաճառքը։

Այս տարվա մարտին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ ՊՍԺ-ն 200 միլիոն եվրո է առաջարկել Լամին Յամալի համար, սակայն մերժում է եղել։

Անցած ակումբային մրցաշրջանում Լամին Յամալը մասնակցել է 53 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը Լամին Յամալի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում