16:03  ,  29 հունիսի, 2024

«Սլովանը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Տիգրան Բարսեղյանի հետ

Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հերքել է լուրերը, թե Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն այս ամռանը հեռանալու է ակումբից եւ տեղափոխվելու է Կիպրոսի առաջնություն։

Բրատիսլավան ներկայացնող ակումբի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ակումբն այժմ բանակցում է Տիգրան Բարսեղյանի հետ համագործակցությունը երկարաձգելու նպատակով։

30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ դեկտեմբերի 31-ը։

Տիգրան Բարսեղյանն այժմ «Սլովանի» հետ մարզումային հավաքի է Ավստրիայում։

Transfermarkt-ը Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1.70 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում