16:34  ,  11 ապրիլի, 2012

Սարգիս Հովսեփյանն ապաքինվել է վնասվածքից

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» պաշտպան Սարգիս Հովսեփյանն ապաքինվել է վերջերս ստացած վնասվածքից եւ արդեն մարզվում է երեւանյան ակումբի ընդհանուր խմբի հետ։

39-ամյա ֆուտբոլիստը քառագլուխ մկանի վնասվածք էր ստացել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի՝ Դիլիջանի «Իմպուսլի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում, ինչի արդյունքում փոխարինվել էր։

Հայաստանի ազգային հավաքականի ավագը լիովին ապաքինվել է վնասվածքից եւ առաջիկա խաղերում կարող է օգնել «Փյունիկին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում