00:06  ,  11 ապրիլի, 2012

«Վերդերն» ու «Բորուսիան» չպարզեցին հաղթողին


Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Բրեմենի «Վերդերի» հետ՝ 2:2:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Մայկ Հանկեն: Դաշտի տերերից աչքի ընկան շվեդ հարձակվող Մարկուս Ռոզենբերգն ու բրազիլացի պաշտպան Նալդոն:

Նախորդ չորս տուրերում միավորներ կորցրած Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 53 միավորով չորրորդ տեղում է: Բրեմենցիները 42 միավորեվ 6-րդն են:

Գերմանիայի առաջնություն. 30-րդ տուր

«Վերդեր» - «Բորորսիա Մ.»՝ 2:2

Ռոզենբերգ, 18, Նալդո, 74 – Հանկե, 52, 67

Հեռացում՝ Սեբաստյան Բենիշ, 24 («Վերդեր»)

«Աուգսբուրգ» - «Շտուտգարտ»՝ 1:3

Նանո Ռաֆայել, 5 (11մ.) – Տաշի, 24, Հարնիկ, 34, Իբիշեւիչ, 84

«Մայնց» - «Քյոլն»՝ 4:0

Պոլանսկի, 19 (11մ.), Զիդան, 31, Մյուլեր, 37, Շալայի, 54

«Հերտա» - «Ֆրայբուրգ»՝ 1:2

Հուբնիկ, 81 – Հուբնիկ, 7 (ինքնագոլ), Ֆրայս, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում