18:23  ,  4 հուլիսի, 2024

Մենդեշ․ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռոնալդուն տիտղոսով հեռանա

Պորտուգալիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 22-ամյա  պաշտպան Նունու Մենդեշը հույս է հայտնել, որ պորտուգալացիների ավագ, սաուդյան «Ալ Նասրի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի համար Եվրո-2024-ը կավարտվի տիտղոսով։ 39-ամյա հարձակվողը հաստատել է, որ իր վերջին մասնակցությունն է Եվրոպայի առաջնությունը։

«Այն, որ Ռոնալդուի համար վերջին մրցելույթն է Եվրոպայի առաջնություններում, կարող է մղել մեզ ավելի եռանդուն խաղ ցուցադրելու։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռոնալդուն տիտղոսով հեռանա»,- Մենդեշի խոսքը մեջբերում է A Bola-ն։

Ռոնալդուն պատմության մեջ միակն է, որը 6 անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերին 2004 թվականից։

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիան հուլիսի 5-ին կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս