17:45  ,  4 հուլիսի, 2024

Ֆուտզալի ՉԼ․ «Երեւանը» կխաղա Անգլիայի, Թուրքիայի եւ Նիդերլանդների չեմպիոնների հետ

Տեղի է ունեցել ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի վիճակահանությունը։

D խմբում Հայաստանի չեմպիոն «Երևանը» կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթերի», Թուրքիայի չեմպիոն «Իստանբուլ Շիշլիի» եւ Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռոերմոնդի» հետ։  

Այս խմբի հաղթողը հիմնական փուլի 6-րդ խմբում կմրցի Սերբիայի «ԿՄՖ Ֆոն Բանիցայի», Լատվիայի «Ռիգայի» և նախնական փուլի A խմբի հաղթողի հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս