20:01  ,  1 հուլիսի, 2024

«Աթլետիկոն» 30 միլիոն եվրո կվճարի Իսպանիայի հավաքականի խաղացողի համար

Իսպանիայի հավաքականի պաշտպան Ռոբեն Լե Նորմանը կարիերան կշարունակի «Աթլետիկոյում»։ Մադրիդյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 30 միլիոն եվրո, հաղորդում է x.com/fabrizioromano-ն։

Լե Նորմանը 2016 թվականից է հանդես գալիս «Ռեալ Սոսիեդադում»։ Անցած ակումբային մրցաշրջանում նա մասնակցել է 43 հանդիպման, խփել է 2 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում