19:06  ,  1 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024. Ալկարասի հաղթական մեկնարկը

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթական մեկնարկ ունեցավ Ուիմբլդոնի մրցաշարում։

Իսպանացի թենիսիստն առաջին շրջանում 7:6 (7:3), 7:5, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 269-րդ ռակետ, էստոնացի Մարկ Լայալին։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 69-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդր Վուկիչի եւ աշխարհի 45-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆների դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English