09:34  ,  2 հուլիսի, 2024

Ռոնալդու․ Իհարկե, իմ վերջին ԵԱ-ն է

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ը վերջին ԵԱ-ն է իր կարիերայում։

«Իհարկե, սա իմ վերջին ԵԱ-ն է, բայց դա հիմա ինձ չի անհանգստացնում։ Կարեւորը հիմա ջերմեռանդ լինելն է։ Ես միշտ առավելագույնը կանեմ Պորտուգալիայի հավաքականի խաղաշապիկի համար ամբողջ կյանքում։ Պետք է պատասխանատվություն վերցնել։

Ֆրանսիայի դեմ կլինի շատ բարդ պայքար։ Նրանք ֆավորիտներից են։ Բայց մենք նետվելու են ճակատամարտի։ Թիմում ամեն ինչ կարգին է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Metro-ն։

1/8 եզրափակիչում Պորտուգալիան հետխաղային 11-մետրանոցներով 3:0 հաշվով հաղթել է Սլովենիային։ 3 սեյվ է կատարել «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան։ Գոլերը խփել են Ռոնալդուն, Բրունու Ֆերնանդեշն ու Բերնարդու Սիլվան։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։

Քառորդ եզրափակիչի Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում