08:26  ,  2 հուլիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Ուրուգվայն ու Պանաման քառորդ եզրափակիչում են, ԱՄն-ի թիմը դուրս մնաց (տեսանյութ)

ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խմբային փուլի երրորդ տուրում Ուրուգվայի հավաքականը իտալական «Նապոլիի» պաշտպան Մատիաս Օլիվերայի գոլի շնորհին 1:0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին եւ 9 միավորով գրավեց առաջին տեղը C խմբում՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։

ԱՄՆ-ի հավաքակը 3 միավորով երրորդն է եւ չնվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

Երկրորդ տեղը գրավեց Պանամայի հավաքականը, որը 3:1 հաշվով հաղթեց Բոլիվիային եւ վաստակեց 6 միավոր։

Ամերիկայի գավաթ, C խումբ, երրորդ տուր

ԱՄՆ - Ուրուգվայ՝ 0:1

Մատիաս Օլիվերա, 66

Բոլիվիա - Պանամա՝ 1:3

Բրունո Միրանդա, 69 - Խոսե Ֆախարդո, 22, Էդուարդ Գերերո, 79, Սեսար Յանիս, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում