09:03  ,  1 հուլիսի, 2024

«Նոայի» բրազիլացի նորեկը

Պորտուգալիայի Բարձրագույն լիգայից Հայաստանի փոխչեմպիոն «Նոա» է տեղափոխվել  Մաթեուս Այասը։

Բրազիլացի հարձակվողը հայրենի «Պրոնտե Պրետայի» սան է, կարիերայի մեծ մասն անցկացրել է Իսպանիայում ու Անգլիայում:

2017 թվակակին տեղափոխվել է Իսպանիա, որտեղ խաղացել է «Գրանադայի» 2-րդ թիմում։  Իսպանական թիմերից Այասը հանդես է եկել «Ֆուենլաբրադայում»,  «Վալենսիա Մեստալիայում», «Միրանդեսում», «Ռեալ Օվեդոյում», «Ռասինգում»։ Անգլիական ակումբներից խաղացել է «Ուոթֆորդի» մինչև 23 տարեկանների թիմում։

Իսպանական 2-րդ լիգայում Մաթեուս Այասn անցկացրել  է 87 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել պորտուգալական Բարձրագույն լիգայի «Մորեիրենսեից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով