16:40  ,  1 հուլիսի, 2024

«Նոային» է միացել Բուրկինա Ֆասոյի հավաքականի խաղացողը

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» է միացել Բուրկինա Ֆասոյի հավաքականի կիսապաշտպան Գուստավո Սանգարեն, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Նա 2017 թվականից հանդես է եկել ֆրանսիական տարբեր թիմերում։ 2021 թվականից Սանգարեն հանդես էր գալիս «Քյովիի Ռուան Մետրոպոլում», որի կազմում Լիգա-2-ում անցկացրել է 92 խաղ ու դարձել 5 գոլի հեղինակ։

27-ամյա ֆուտբոլիստը  Բուրկինա Ֆասոյի հավաքականի հետ մասնակցել է 31 խաղ ու դարձել 2 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս