Ֆուտբոլի Բելգիայի հավաքականն առաջին անգամ պարտություն կրեց Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում։ Գերմանիայում ընթացող մրցաշարում բելգիացիները 0:1 հաշվով պարտվել են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային։
Եվրո-2016-ում Բելգիան 1/8 եզրափակիչում 4:0 հաշվով հաղթել էր Հունգարիային, Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում՝ Պորտուգալիային (1:0)։
Ֆրանսիան Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում երկրորդ անգամ հաղթեց Բելգիային։ Առաջին անգամ ֆրանսիացիները Բելգիային հաղթել են 1984-ին 5:0 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի 
18:04 , 30 սեպտեմբերի