10:03  ,  2 հուլիսի, 2024

Խուան Կուադրադոն հեռացել է «Ինտերից»

Խուան Կուադրադոն հեռացել է Իտալիայի չեմպիոն «Ինտերից», հաղորդում է միլանյան ակումբի կայքը։

36-ամյա կոլումբացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվել է, եւ նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։

Կուադրադոն 2023-ի ամռանն էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել «Ինտեր»։

Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման, կատարել է 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English