01:44  ,  2 հուլիսի, 2024

Եվրո-2024. Կոշտայի անհավանական սեյվերը Պորտուգալիային դուրս բերեցին 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականը հետախաղային 11-մետրանոցներով 3:0 հաշվով հաղթեց Սլովենիայի հավաքականին Ֆրանկֆուրտում անցկացված Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։

105-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց Սլովենիայի հավաքականի դարպասին, սակայն սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ արդյունավետ իրացնել։ Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հետ մղեց հարվածը։ Ռոնալդուն վրիպումից հետո արտասվեց (տեսանյութ

Լրացուցիչ ժամանակում էլ թիմերը գոլ չխփեցին եւ նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար։

Երեք սեյվ կատարեց «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան (տեսանյութ)։ 

Պորտուգալիայի գոլերը խփեցին Ռոնալդուն, Բրունու Ֆերնանդեշը եւ Բերնարդու Սիլվան։

Պորտուգալիան քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ, որը 1:0 հաշվով հաղթել է Բելգիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում