09:01  ,  2 հուլիսի, 2024

Կոշտան 11-մետրանոցների ժամանակ 3 սեյվ կատարած առաջին դարպասապահն է ԵԱ-ներում (տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականի եւ պորտուգալական «Պորտուի» 24-ամյա դարպասապահ Դիոգու Կոշտան Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում առաջինն է, ում հաջողվեց հետխաղային 11-մետրանոցների ժամանակ 3 սեյվ կատարել, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։ Նա նաեւ առաջինն է, որը ոչ մի գոլ բաց չթողեց հետխաղային 11-մետրանոցների ժամանակ։

Պորտուգալիան 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Սլովենիային։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0: Կոշտան ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի մրցակիցը կլինի Ֆրանսիան, որը 1:0 հաշվով հաղթել էր Բելգիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English