17:10  ,  1 հուլիսի, 2024

«Այաքսը» վաճառեց Ժորժ Միկաուտաձեի տրանսֆերը

Ամստերդամի «Այաքսը» հայտարարեց Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեի տրանսֆերը ֆրանսիական «Մեցին» վաճառելու մասին։

Գործարքի գումարը կազմել է 13 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Միկաուտաձեն վարձակալությամբ էր հանդես գալիս «Մեցում»՝ խփելով 14 գոլ։

Եվրո-2024-ի 4 խաղում Միկաուտաձեն խփել է 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս