13:32  ,  1 հուլիսի, 2024

Պատանեկան ԵԱ․ Հայաստանը երկրորդն է թիմային պայքարում

Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալով թիմային պայքարում երկրորդն է 38 երկրների մեջ։

Տղաների մրցաշարում Հայաստանի 13 մասակիցներից 8-ը դարձել է մեդալակիր։ Աղջիկների պայքարում Հայաստանի 4 մարզուհիներից երկուսն են նվաճել մեդալ։

Եվրոպայի չեմպիոններ դարձան Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) եւ Համեստ Աֆրիկյանը (48 կգ)։

Արծաթե մեդալներ նվաճեցին Սյուզաննա Իշխանյանը (46 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ) եւ Արտյոմ Ստեփանյանը (66 կգ)։

Երրորդ տեղ գրավեց Հրաչ Խաչատրյանը (+80 կգ)։

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս