12:43  ,  1 հուլիսի, 2024

Քեյն․ Բելինգեմի գոլը լավագույններից մեկն է մեր հավաքականի պատմության մեջ (տեսանյութ)

Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլը Սլովակիայի դեմ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի ավելացված ժամանակում։ Այդ գոլի շնորհիվ պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, եւ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաղթեց Հարի Քեյնի գոլի շնորհիվ։

«Կարծում եմ՝ Բելինգեմի գոլը լավագույններից մեկն է մեր հավաքականի պատմության մեջ։ Նա հրաշալի խաղացող է։ Դա ցույց է տալիս, որ Բելինգեմը կարող է վճռական պահերին պատասխանատվություն ստանձնել»,- Քեյնի խոսքը մեջբերում է Yahoo Sports-ը։

Բելինգեմը երկրորդ գոլը խփեց Եվրո-2024-ում։ Խմբային փուլի առաջին տուրում Անգլիան նրա գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր Սերբիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English